Նախ ոչ մի ընդդիմադիր ուժ բաց տեքստով երբեք չի հայտարարում, որ իշխանության գալու դեպքում Արցախը պատերազմով հետ են բերելու. ընդամենը խոսվում է այնպիսի խաղաղություն հաստատելու մասին, որի պայմաններում գոնե որոշակիորեն հաշվի կառնվեն ՀՀ շահերը, որն անվերապահ կապիտուլյացիայի չի նմանվի: Բայց մյուս կողմից՝ եթե նույնիսկ իշխանափոխության դեպքում հնարավորություն ծագի՝ Արցախը հետ բերելու, թուրքի գլուխը ջախջախելու, ապա ինչո՞ւ չպետք է Հայաստանը դա անի, չանելը հանցագործություն կլինի, իսկ թե ինչպես է դա արվում, 90-ականներին արդեն տեսել ենք:
Նիկոլի տեսանկյունից հանցագործությունն ադրբեջանական կզարանում համապատասխան դիրք ընդունելուց հրաժարվելն է, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելն ու հայ մնալն է, քանի որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունից է կախ տրված նրա իշխանությունը: Նիկոլը շատ լավ գիտի, որ իշխանության փոփոխության դեպքում լրիվ այլ իրականություն է ստեղծվելու տարածաշրջանում, ուստի փորձում է հանրության աչքը վախեցնել պատերազմով, որ ընդդիմությունը չանցնի:
Նիկոլի ամենամեծ վախը, սակայն, դատարանի առաջ որպես մեղադրյալ կանգնելն է, ինչն անխուսափելի է լինելու, եթե ժողովուրդը մի փոքր սթափություն դրսևորի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5486
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



