Նիկոլը փորձել է բացատրել, թե ինչու են մեզնում հարկերը դեմոնիզացված: Ըստ նրա՝ այդպես է, քանի որ մեր պատմության մեջ սարսափելի պատկերներ են նկարագրված հարկերի հավաքագրման մասին՝ պարսիկների, մոնղոլ-թաթարների, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության կողմից: «Մենք չենք ֆիքսել, որ էս պետությունն այլևս մերն ա, մեր պետությունը մեզ համար ա էդ հարկը հավաքում, որ մենք ճանապարհ ունենանք, դպրոց ունենանք, մանկապարտեզ ունենանք, առողջապահության ապահովագրություն ունենանք, թոշակ ունենանք, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ունենանք, անվտանգություն ունենանք և այլն»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Հետաքրքիր է, որ որպես մեղավոր Նիկոլը կրկին կարգել է պատմությանն ու հայոց պատմութան վերաբերյալ մեր ունեցած ավանդական պատկերացումներն է հռչակել որպես խնդրի արմատ՝ այդպիսով, ըստ էության, մեղադրելով պատմաբաններին ճշմարտությունը չգունազարդելու համար:

Նիկոլը հայտարարում է, թե ներկայիս հարկահավաքությունն արվում է հայկական պետության կողմից ու հանուն հասարակության: Բայց հարց է առաջանում՝ արդյոք գործ ունենք իրական հայկական պետության հե՞տ, թե՞ Հայաստանն իրականում ներսից զավթված է, թե՞ վիլայեթացած Հայաստռանի հետ գործ ունենք, որտեղ իշխանությունը ոչ պակաս օտար է, քան էր նույն մոնղոլ-թաթարականը կամ թուրքականը: Համենայն դեպս՝ ոչ մի օտար այնքան տմարդաբար չի վերաբերվել ասենք նույն եկեղեցուն, ոչ մի օտար այնքան չի խաբել հայ ժողովրդին ու ստորացրել, որքան թերևս ՔՊ-ական իշխանությունը,և սա՝մի դեպքում, երբ ֆորմալ առումով գործ ունենք հայկական իշխանության, որպես հայ ներկայացողների հետ:

Հհամաձայնեք, որ շատ դեպքերում օտարի իշխանությունը սրանց համեմատությամբ երանություն է թվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել