Իրականում Արուսը ստել է. եթե հանկարծ զգան, որ անհնար է նույնիսկ տարբեր մանիպուլյացիաների ու ընտրակեղծիքների միջոցով իշխանություն պահելը, ապա փախուստի ճամփան է բռնելու ոչ միայն Արուսը. իշխանափոխությունց հետո հարկադիր արտագաղթի մասին ստիպված են լինելու մտածել անգամ շարքային ՔՊ-ականները, քանի որ այն թուքումուրը, որը նրանք ուտելու են Հայաստանում մնալու դեպքում, ուղղակի դժոխքի է վերածելու նրանց կյանքը:
ՔՊ-ականները փախչելու են, քանի որ շատ լավ գիտեն իրենց գործած հանցանքի խորությունը, շատ լավ գիտեն, որ եթե անաչառ քննություն ընթանա 44-օրյայի վերաբերյալ, ապա գործված աննախադեպ դավաճանությունը «ջրի երես է դուրս գալու», և Նիկոլից բացի մյուս բոլոր ՔՊ-ականները ևս Կոշի գաղութում են հայտնվելու: Ո՞րն է լավ տարբերակ, գաղութում ծերանալն ու մեռնե՞լը, եթե, իհարկե, մինչ այդ նրանց հարցերը չլուծեն, թե՞ ասենք սեփական տերերի գրկում թալանածը վայելելը գոնե մինչ այն պահը, երբ այդ տերերը չեն որոշի ավելորդ դարձած մանկլավիկներից ազատվել ու հետքերը մաքրել:
Ընտրությունը, կարծում ենք, ակնհայտ է, ուղղակի Արուսն այն թաքցնում է, որ վատ դրության մեջ չհայտնվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5480
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



