Նկատառմանը, որ ՔՊ-ն է պատերազմ բերող ուժն այն դեպքում, երբ նույն Նիկոլն ու թիմակիցներն ընդդիմությանը համարում են պատերազմ բերող եռագլուխ վիշապ, ՔՊ-ական «Թլոշ Արփոն» բլբլացել է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք պատերազմ բերող ուժ ենք եղել. պատերազմ բերող ուժ լինելն ուրիշ բան է, մեր իշխանութան օրոք պատերազմ լինելն ուրիշ բան է»:
Մարդկանց «օլուխի» տեղ դնելով՝ Դավոյան Արփոն փորձել է տարանջատել իշխանության քաղաքական պատասխանատվությունը պատերազմի բռնկման բուն փաստից՝ ջանալով կոծկել այն անհերքելի իրողությունը, որ 2018-2020 թթ.-ին գործող իշխանությունների մտածված քայլերն են ստեղծել այնպիսի միջավայր ու պայմաններ, որ անխուսափելի պետք է դարձնեին 44-օրյա պատերազմը։
2019-ին սեղանին դրված առաջարկությունը մերժելուց հետո Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև Իլհամին փաստացի շանտաժի ենթարկելով ՀՀ կառավարության նիստում ու սպառնալով գաղտնիքներ հրապարակել՝ Նիկոլը բարենպաստ պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար՝ զենքով հարցերը լուծելու: Սեփական կետից բանակցելով ու ռուսական կողմի հետ թարսվելով՝ Նիկոլը գեներացրեց իդեալական պայմաններ, որպեսզի տեղի ունենա այն, ինչ որ կատարվեց: Թվարկել, թե է՛լ ինչեր արեց Նիկոլը, իհարկե, կարելի է երկար, բայց այսքանն էլ բավարար է՝ Արփոյի սուտը բռնելու համար:
Կա, իհարկե, մեկ այլ բացատրություն ևս, ըստ որի՝ ՔՊ-ականների տգիտության հետևանք դարձավ 44-օրյա պատրեազմը, բայց սա, մեղմ ասած, չի դիմանում քննադատության. եթե երկրի ղեկավարությունը տապալում է բանակցային գործընթացը, հնչեցնում է անիրատեսական,սադրիչ ու ռազմաշունչ հայտարարություններ՝ ասենք նոր պատերազմ նոր տարածքներ, բայց միաժամանակ փչացնում է հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ՝ ծաղրելով ասենք Լավրովին, ապա խոսել այստեղ պարզ տխմարության մասին ուղղակի թյուրիմացություն է. գործ ենք ունեցել լավ մշակված, հստակ գծագրված ծրագրի հետ, ինչի վերաբերյալ, ի դեպ, շատ արժեքավոր պետք է համարել նույն Նիկոլի խոստովանութունը՝ «ռուսական թոկից» Հայաստանն ազատելու մասին:
Արփոն այդ հայտարությունը չի՞ տեսել, թե՞ կարծում է՝ միայն ինքն տեսել…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5478
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել