Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով ՆԳՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլը հերթական վիճելի հայտարարությամբ է հանդես եկել. պնդել է, թե այն, որ մարդիկ համարում են, որ երկրում ամենաթողություն է, «նյուզֆիդի» պատճառով է: «Մարդն ամբողջ կյանքը ապրել է, իրեն ոչ մեկ չի ասել՝ աչքիդ վերևը ունք կա, ոչ էլ իր կյանքում հանցագործություն է տեսել ու առնչվել, բայց երբ իր «նյուզֆիդում» գրում են այն մասին, որ մեկին կրակեցին կամ սպանեցին, ասում է՝ այս ինչ է կատարվում այս երկրում, ամենաթողություն է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու հստակեցրել, թե միևնույն ժամանակ հաճելի մեդիակոնտենտ ստեղծելու մասին չէ իր հայտարարությունը:

Թեմային Նիկոլը կրկին անդրադարձել է բացառապես նախընտրական շրջանի տրամաբանությամբ. տարբեր ԶԼՄ-ներում վխտում են բազմապիսի հանցագործությունների մասին հաղորդագրությունները, նորանոր հանցագործությունների մասին տեղեկատվությունը դարձել է անընդհատ, ինչն էլ թողնում է բավական բացասական էֆեկտ՝ իշխանոթյունների մասին հասարակության մոտ ձևավորելով շատ վատ կարծիք: Առանց այն էլ ՔՊ-ից շատ-շատերն ուղղակի նողկում են, բայց երբ գումարվում է երկրում քրեածին իրավիճակի վատթար վիճակը փաստող տեղակտվությունը, Նիկոլի ռեյտինգը սկսումէ ձգտել -1000-ի:

Նիկոլը, ըստ էության, ակնարկել է, որ Ոստիկանությունը պետք է կարողանա կառավարել լրատվական հոսքերը՝ ակախ նրանից, թե ինչպիսին է երկրում ռեալ իրավիճակը: Հանցագործությունների կամ հանցագործների հետ չառընչված մարդկանց պետք է թվա, թե Հայաստանում կատարյալ անվտանգային միջավայր է, ինչն էլ, ըստ Նիկոլի տրամաբանության, պետք է հավելյալ դիվիդենտներ բերի ՔՊ-ին:

Ի գիտություն Նիկոլի՝ Հայաստանում գոծվող հանցագործությունների շատ չնչին մասն է միայն, որ իր արտացոլումն է գտնում «նյուզֆիդում». իրական պատկերը տարեցտարի է՛լ ավելի աղետալի է դառնում, ինչը, բնականաբար, անակնկալ չի կարող համարվել՝ հաշվի առնելով այն, թե ով է երկիրը կառավարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել