168.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլի 16-ին նոր բանակցություններ տեղի կունենան, այս անգամ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Փորձում ենք մի փոքր շունչ քաշել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկու առաջնորդները շատ երկար ժամանակ է՝ չեն խոսել, մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը», – գրել է Թրամփը ապրիլի 15-ի ուշ երեկոյան։

ԱՄՆ ղեկավարը չի նշել, թե որտեղ են տեղի ունենալու բանակցությունները, և արդյոք հանդիպումը լինելու է երկրների վարչապետների, թե նախագահների մակարդակով։

Ո՛չ իսրայելական, ո՛չ լիբանանյան կողմից մեկնաբանություններ չեն եղել։

Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը հաղորդւոմ է, որ ապրիլի 15-ի երեկոյան Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Լիբանանում հնարավոր հրադադարը, սակայն նիստն ավարտվել է՝ առանց որոշման։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում: Երկրում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել