Ինչպես հայտնի է, Բաքու էին մեկնել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք իբր երկխոսություն են վարում Ադրբեջանում ապրող ու գործունեություն ծավալող իրենց նմանների հետ: Երևան վերադառնալուն պես ադրբեջանցիների հետ «երկոխոսողները» լծվել են ասուլիսներ ու հարցազրույցներ տալու գործին՝ պատմելով, թե ինչ են իրենց ասել ադրբեջանցի գործընկերները և այլն: Եվ ահա դատելով մինչ այս պահը հնչած հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլը նրանց Բաքու էր ուղարկել միայն մի նպատակով՝ «ջուր լցնելու սեփական քարոզչութան ջրաղացին». լսելով այդ մարդկանց՝ ստեղծվում է տպավորություն, թե եթե մի միլիմետր շեղվենք Նիկոլի օրակարգից, ապա անխուսափելիորեն բախվելու ենք լրջագույն հետևանքների, քանի որ, ինչպես նրանցից մեկն էր խոստովանել, եթե Հայաստանում գան ռուսամետ ուժեր իշխանության, ապա Ադրբեջանն այլևս մեզ հետ չի երկխոսի, այլ կխոսեն Մոսկվայի հետ ,եթե չհրաժարվենք արցախցիների՝ Արցախ վերադառնալու մտքից, ապա թուրքերն էլ չեն հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվից և այլն:
Սա ակնհայտ աջակցություն է Նիկոլին՝ ուղիղ Իլհամից. Թուրքերը չեն թաքցնում, որ սիրում են նրան ,ուստի փորձում են ուժերի ներածին չափով օգնել՝ հայ հանրության աչքում թվալ անփոխարինելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: