Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղափոխվածը 8-ամյա տղա է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/03/22/1302010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



