Խոսելով ազգային հպարտության ու պատերազմում կրած պարտության միջև եղած կապի թեմայով՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի բռնված «Լամա Ռուբոն» հռետորական հարց է բարձրացրել. «Իսկ կարո՞ղ ա պետք ա մնալ և ապրել Հայաստանում և շենացնել Հայաստանը և ապրել խաղաղության մեջ, ու կարո՞ղ ա իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն ա: Խնդրում եմ մտածեք սրա մասին»:

Ռուբինյան Ռուբիկի հռետորական հարցը, որով փորձել է ազգային հպարտությունը կապել «խաղաղ» Հայաստանում ապրելու հետ, համաձայնեք, որ հնչում է որպես մանր խուլիգանություն՝ հաշվի առնելով այն ռեալները, որոնք ՔՊ-ի իշխանության տարիներին են ձևավորևվել: Հայաստանն այսօր մի տարածք է, որի կուզիկ մենեջերը, չնայած տարածքային կորուստներին, տնտեսական վիճակին, անվտանգության համակարգի փաստացի փլուզմանը, ազգային ինքնության խարխլմանն ու միանգամայն անորոշ ապագային, ապուշի դեմքով շարունակում է սրտիկներ բաժանել իր ժողովրդին՝ մարդկանց նյարդերի հետ խաղալով: Սյունիքը ձեռքներիցս վերցրել, տալիս են օտարներին (TRIPP-ը պրոցեսի սկիզբն է), դարձել ենք Իլհամի ստրուկն ազգովի, այնինչ Ռուբոն առաջարկում է հպարտանալ այսպես կոչված խաղաղ Հայաստանով: Ի՞նչ խաղաղության մասին է խսքը՝ մեռելայի՞ն:

Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, պարտված երկրների հասարակությունները հաճախ են բախվում երկընտրանքին՝ շարունակե՞լ պայքարը, թե՞ ընդունել ստորացուցիչ պայմանները՝ հանուն պարզապես կենսաբանական գոյատևման։ ՔՊ-ական իշխանությունը փորձում է այդ բիոլոգիական գոյությունը ներկայացնել որպես հպարտության առարկա այն էլ մի դեպքում, երբ նույնիսկ դա ոչ ոք չի երաշխավորել այս տարածաշրջանում։ Պատմությունը ցույց է տալիս, որ առանց արդարության և արժանապատվության հասարակությունները չեն կարողանում զարգանալ ու նորմալ գոյատևել, իսկ կապիտուլյացիայով հպարտանալ կարող են միայն նրանք, ովքեր դրա շնորհիվ է, որ շարունակում են մնալ իշխանության ու հարկատուների փողերի հաշվին միլիարդներ զխտկվելով թրփոշանալ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել