Հակոբյան Աննան դիմել է ընդդիմադիր լրագրողներին՝ նրանց հավատացնելով, թե այսօրվա խմբագրությունները ապագա չեն. լավ կրթությունն է միակ երաշխավորված ապագան։ Աննան կոչ է արել կապրիզներ չանել ու մասնակցել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում իրականացվող ու «Blackbird Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Media & Public Relations» միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կայանալու է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում:

Որքա՜ն «հոգատար է» Աննան, այնպես չէ՞: Իրականում Աննան ամենաշատը հենց ընդդիմադիր լրագրողներին է ատում, քանի որ հենց նրանք են, որ հաջողությամբ խարազանում են Նիկոլի դեմքն ու իր դիմակը պատռում: Հարց՝ ինչո՞ւ է նա հանկարծ անհանգստացել ընդդիմադիր լրագրոնղների ապագայի խնդրով:

Աննայի նպատակն իրականում լրագրողներին իրենով անելն է. որոշել են տեղեկատվական դաշտում ամրացնել իրենց դիրքերը, իսկ դրա համար պետք են հավելյալ կադրեր: Աննան երևի հույս ունի, որ այն լրագրողները, որոնք կօգտվեն իր առաջարկութունից, այլևս Նիկոլին չեն «քլնգի» ու կանցնեն իշխանական պրոպագանդայի կողմը:

Չարժե որևիցե լավ ակնկալիք ունենալ մի բանից, որն Աննան է առաջարկում կամ որտեղ խառնա է Աննայի մատը: Սա՝ ի գիտություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել