ՔՊ-ական Բաթոյան Զարիկը հայտարարել է, թե եկեղեցու «բարենորոգումը» հեղափոխության շարունակությունն է:

Իրականում եկեղեցու դեմ այն արշավը, որն իրականացնում է Նիկոլը, այնքան էլ կապ չունի «հեղափոխություն» կոչվածի հետ՝ չնայած Զարիկը փորձել է տեղի ուենցողը բխեցնել այսպես կոչված հեղափոխական իդեալներից: Եթե ՔՊ-ականը ճիշտ է, ապա ինչո՞ւ Նիկոլը իշխանությունը վերցնելու հաջորդ իսկ օրվանից չանցավ հոգևորականներին ամեն գնով վարկաբեկելու անշնորհակալ գործին, ինչո՞ւ չսատարեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժմանը: Ընդ որում՝ նկատենք, որ 2018-2020-ի աշուն ընկած ժամանակահատվածը եկեղեցին «ժողովրդավարացնելու» համար ամենաիդեալականն էր՝ նկատի ունենալով ՔՊ-ի գերբարձր վարկանիշն ու Նիկոլի հանրային աջակցությունը:

Իրականում եկեղեցու դեմ տեղի ունեցողը հետևանք է Ալլահշուքյուրի կողմից իջեցված ուղիղ պատվերի. Ադրբեջանում ՀԱԵ-ն համարում են ռևանշիստական կազմակերպություն, ուստի Նիկոլի առաջ խնդիր են դրել՝ այն կազմաքանդելու. միայն այդ դեպքում են նրանք պատրաստ հավատալ Նիկոլի ինքնաստորացուցիչ ու թրքանպաստ հայտարարություններին: Այլ կերպ ասած՝ եկեղեցու շուրջ այժմ տեղի ունեցողն առավելապես պայմանավորված է թուրքերի կապրիզներով, և հենց այդ մասին են վկայում նույն Արևմուքտից հնչող դատապարտող գնահատականները, որոնք, սակայն, Նիկոլի վրա այնքան էլ չեն ազդում. նրա անմիջական ղեկավարն Իլհամն է, Ալլահշուքյուրն էլ Իլհամի մալն է:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Կաթողիկոսին փոխելու հարցում նույն արևմտյան որոշ ազդեցիկ շրջանակներ չունեն շահագրգռվածություն՝ պայմանավորված հասկանալի պատճառներով, սակայն այս գործում առաջնային է թուրքական շահը, իսկ այն թելադրում է կրոնափոխություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել