ՌԴ-ից ոչ պաշտոնապես արձագանքել են Սոլովյովի՝ Հայաստանում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու հնարավոր անհրաժեշտության մասին սկանդալային հայտարարությանը՝ բարձրացնելով բավական լեգիտիմ հարցեր՝ ուղղված ՔՊ-ին. հայազգի Սեմյոն Բաղդաարովը, մասնավորապես, հարց էր բարձրացրել՝ ո՞ւր էր ՀՀ իշխանւթյունների «հայրենասիրությունը», երբ Թուրքիայի խորհրդարանում առաջարկում էին հայ-թուքական սահմանային անցակետը Թալեաթի պատվին անվանակոչել, կամ ո՞ւր էին ՔՊ-ականները, երբ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները Հայաստանն անվանում ու անվանում էին «Արևմտյան Ադրբեջան» և այլն: Ընդ որում՝ Բաղդասարովը հատուկ անդրադարձել է Սոլովյովից առաձնապես նեղված Ռուբինյան Ռուբոյին, որը, պարզվում է, խնամքով թաքցնում է այն փաստը, որ իրականում ավարտել է հենց թուրքական Սաբանջը համալսարանը, որ համարվում է թուրքական հատուկ ծառայությունների հետ սերտորեն կապված բուհ: Հետաքրքիր է, որ բուհը կոչվում է այն թուրքական ընտանիքի անունով, որը հարստացել է Ադանայի հայերին թալանելու ու կոտորելու հետևանքով,1909թ.-ին:

Բաղդասարովի արձագանքը պետք է դաս լինի ոչ միայն Ռուբիկին, այլև նրա հայաստանյան շեֆությանը. եթե Նիկոլը հանդգնի իրական հակառուսականոթյուն դրսևորել ու գետնի վրա վտանգել ՌԴ կենսական շահերը, ապա բաղդասարովները կարող են հանրության սեփականությունը դարձնել ՔՊ-ականների վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց տակից Նիկոլը դուրս գալ չի կարող, իսկ կոնկրետ Ռուբիկի կենսագրության այս մի մութ կողմը լուսավորելուն կոչված քայլը շատ լավ խոսում է այն մասին,թե ինչ բնույթի փաստեր կարող են «ջրի երես դուրս գալ» ու իշխանություններին խայտառակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել