Աննայի հայտարարոթյունն առավել քան ցինիկ է հնչում, համաձայն չե՞ք. այն տրամագծորեն հակասում է այն իրականությանը, որը հետագայում ձևավորվեց երկրում՝ տնտեսական անկում, արտագաղթի աճ, անվտանգային ճգնաժամեր ու պետական ինստիտուտների թուլացում։ Իսկ կոնկրետ 2020-ի ծախված պատերազմի հետևանքով հայ ժողովուրդն ու Հայաստանը մատնվեցին աննախադեպ ծաղրի թշնամու կողմից, իսկ Աննան ու Նիկոլը դարձան Մեհրիբանի ու Իլհամի խուզած ղազերը՝ ոտնատակ անելով հայ ժողովրդի արաժանապատվությունն ու սրբությունները: Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա վերջում բանը հասավ նրան, որ Նիկոլն անգամ անկարևոր համարեց թոշակների բարձրացումը՝ ծաղրելով հասարակության ամենախոցելի խմբերին, որոնց մանիպուլացնելու հետևանքով էր նաև, որ կարողացել էր գալ իշխանության 2018-ին:
Ցավոք հայ ժողովրդի «ես»-ի ոչնաչցման պրոցեսը դեռ կանգ չի առել ու չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին ազատորեն «փիլիսոփայելու» հնարավորոթուն ունի մեկը, ում խղճին են ոչ միայն բազմահազար զոհերը, այլև այն ներկա ու գալիք աղետները, որոնք պատրաստել են հայ ժողովրդի համար Նիկոլի տերերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5081
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



