Պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ն սցենարներ, ի՞նչ կլինի տնտեսության հետ, եթե անվտագային իրավիճակը սրվի՝ նկատի ունենալով այն, որ Կառավարությունը, ինչպես իշխանություններն են նշել, տնտեսական դոկտրինը ձևավորել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի կոնտեքստում, ՔՊ-ական Թունյան Բաբոն պատախանել է՝ ասելով՝ ոչ թե հիմք են ընդունում տարածաշրջանային խաղաղությունը, այլ դրան են ձգտում: Պարզվում է՝ Բաբոն հատկապես ներշնչվել է ադրբեջանական վառելիքի Հայաստան մուտքով, ինչպես նաև պլաններ ունի զբոսաշրջության զարգացման առումով, ինչի լավագույն պայմանը կրակոցների բացակայությունն է: «Կյանքն անկանխատեսելի է»,-նկատել է Բաբոն ու չի կարողացել ասել, թե ինչ կլինի տնտեսության հետ, եթե, ինչպես Նիկոլն է սիրում ասել, իրավիճակ փոխվի:

Բաբոյի խոսքից հետևում է մեկ բան՝ իշխանությոնները չունեն պլան «բ» մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է տարածաշրջանում կատարվում: Բաբոներին թվում է՝ տարածաշրջանը սկսվում է Նիկոլով ու ավարտվում Իլհամով այն դեպքում, երբ հայտնի է, որ մեր տարածաշրջանի մաս են կազմում առնվազը Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը, իսկ կոնկրետ Իրանի պարագայում բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում. պատերազմից, ըստ էության, 5 է պակաս մի դեպքում, երբ Իրանի կայունությունը կենսական է ոչ միայն Հայաստանի տնտեսության առումով: Դժվար չէ պատկերցնել, թե ինչ կլինի Հայստանի հետ, եթե այդ երկիրը քայքայվի, իսկ դրա վտանգը կա, քանի որ ասենք նույն Ադրբեջանում այևս սկսել են խոսել այսպես կոչված Հարավային Ադրբեջանի մասին, ինչը բնավ դատարկ խոսակցություն չէ և արտահայտում է այն ծրագրերը, որոնք կան ոչ միայն Բաքվում:

Բաբոն չի՞ հասկանում, որ եթե իրերի բերումով Իրանի սահմանը փակվի կամ դառնա վտանգավոր, ապա Հայաստանը կհայտնվի տոտալ մեկուսացման մեջ։ Բաբոն գիտի՞, թե ինչ է անելու Հայաստանը, եթե նման բան կատարվի, դառնալու ենք երկրորդ Արցա՞խ: «Կյանքն անկանխատեսելի է»-ն պետական մտածելակե՞րպ է:

Մի անգամ տեսանք՝ ինչի հանգեցրեց բաբոների այս կենսափիլիսոփայությունը, երկրորդ անգամ նույն դառնությունը համտեսելու պետք չունի հայ ժողովուրդը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել