Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Լուլուի պնդումները, մեղմ ասած, մանիպուլյացիա են. եթե մեկն աչք ունի՝ տեսնելու, չի կարող չարձանագրել փաստը, որ նիկոլական «ժողովրդավարությունը» ոչ թե բարեբեր է եղել, այլ հանգեցրել է ազգային անվտանգության, տնտեսության և հասարակական միասնության խորացող ճգնաժամի, և 44-օրյա պատերազմը այդ ամենի միայն սկիզբն էր դարձել: Բանտերը քաղբանտարկյալներով լցրած Նիկոլի Լուլուի թեզերը դասական պոպուլիստական մանիպուլյացիայի օրինակ են. պոռնո բնույթի կոմպրոմատների տակ ճռռացող այս ՔՊ-ականը փորձել է քողարկել երկրին պատուհասած անվտանգային աղետն ու այլ բնույթի մարտահրավերները «արժեքային հաղթանակների» շղարշի տակ այն էլ մի դեպքում, երբ բոլորն են տեսնում՝ ինչ է կատարվում։
Լուլուն մարդկանց ապուշի տե՞ղ է դրել, թե՞ Արևմուտքի կտերն են նրան համեղ թվացել, մի՞թե նա կարծում է, թե եվրոպացիները ՔՊ-ականներին մարդ են համարում, Նիկոլին էլ՝ ղեկավար: Մի պարզ հարց՝ եթե Արևմուտքը կարևորում է Հայաստանը, ապա ինչո՞ւ այդպես էլ ոչ մի իրական անվտանգային երաշխիք չեն տալիս, ընդհակառակը՝ հենց Արևմուտքի հովանու ներքո Նիկոլն Արցախը ճանաչեց՝ Ադրբեջանի օրինական տարածք: Արևմուտքի աչքի առաջ չէ՞ր, որ Արցախը ենթարկվեց էթնիկ զտման՝ Ադրբեջանի համար առանց որիցե հետևանքի: Թե՞ Լուլուին թվում է՝ Թրամփի համար Նիկոլն ավելի կարևոր ֆիգուր է, քան նույն Իլհամը մի դեպքում, երբ Թափն անգամ Նիկոլի անունը նորմալ չի արտաբերում:
Ինչ վերաբերում է կրոնապետությանը, ապա նախ՝ Լուլուն, մեղմ ասած, խիստ չափազանցրել է, ապա՝ թող ոչ ոք չկակսածի, որ եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանում կրոնապետություն էլ հաստատվի, ապա այն անհամեմատ ավելի արդյունավետ համակարգ է լինելու, քան այն, ինչ որ հիմա ունենք դեռևս «Հայաստան» կոչվող տարածքում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



