Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ։ Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Պատճառը ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններն են։
«Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ասաց Բադալյանը։
Հիշեցնենք՝ Սոլովյովը հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը դեմ է ՌԴ ազգային շահերին։ Նրա պնդմամբ՝ «Հատուկ ռազմական գործողություն» պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև ՌԴ ազդեցության այլ տարածքներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



