Ներկայացնելով եկեղեցու վերաբերյալ իր տեսլականը՝ Նիկոլը հայտարարել է, թե այն պետք է լինի մի վայր, որտեղ չպետք է լինեն ընդդիամդիրներ ու իշխանամետներ, որտեղ ընդդիմադիրներն ու իշխանության ներկայացուցիչները կարող են միասնաբար աղոթք անել, իսկ եկեղեցու բուն առաքելությունը պետք է լինի քրիստոնեական արժեհամակարգի՝ իրական կյանքում տարածման հարցը:

Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Միայն թե այս խոսքերի տակ Նիկոլն իր հոգում առկա մաղձն է թաքցնում, որ ուղիղ հակառակ է այն ամենին, ինչ որ նա ասում է իր բանավոր խոսքում:

Հետաքրքիր է՝ ի՞նչն էր, օրինակ, խանգարում, որ իշխանությունը վերցնելուց հետո նույն Նիկոլն ու ՔՊ-ականները հարգանք ցուցաբերին եկեղեցու նկատմամբ ու մասնակցեին ասենք տաղավար կարևորագույն տոների՝ եկեղեցու հետ տոնախմբմանը, մասնակցեին ծիսական արարողություններին ու նպաստեին ազգային միասնության ամրապնդմանը: Եկած-չեկած բոյոկտեցին եկեղեցին, թեպետ սկզբում բացահայտ առճակատման չգնացին՝ վախենլով թերևս հանրային արձագանքից, սակայն հասկացնում էին, որ եկեղեցին չեն դիտարկում որպես հոգևոր կառույց, այլ առավելապես որպես «նախկինների» հետ կապեր ունեցող մի օղակ, որի հետ իրենք չեն ուզում ունենալ առնչություն:

Իրականում Նիկոլի նպատակը եկղեցին որպես ազգային միասնության առանցք վերացնելն է. խնդիրը նախևառաջ Սփյուռքը քայքայելն է, իսկ դրա համար չափազանց կարևոր է, որ եկեղեցին լինի պառակտված ու թուլացած վիճակում, իսկ եթե Նիկոլին իսկապես հաջողվի այստեղ կաթողիկոս փոխել ու եկեղեցին իրենով անել, ապա շատ դժվար է պատկրացնել, թե ինչպես է եկեղեցին իրականցնելու նույնիսկ իր կրոնական առաքելությունը, եթե Նիկոլն ու նրա շրջապատը ի բնե հակառակ են քրիսնտոնեական արժեքներին՝լինելով ամեն բարոյականի ու հոգևորի թշնամին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել