Ամփոփելով «հայոց նորագույն պատմությունը»՝ ՔՊ-ական Թորոսյան Արսենը գլուխ է գովացել, թե խաղաղություն է հաստատվել Հայստանում ու տարածաշրջանում, և իրենք հաստատակամ են եղել դա բերելու գործում՝ չտրվելով տարբեր հոսանքներին ու պրովոկացիաներին՝ հետ կանգնելու այդ ճանապարհից:

«Պսիխը» փաստացի հպարտացել է, որ ճակատի զոռով Նիկոլը կարողացել է առաջ տանել ադրբեջանական նարատիվները. այն «խաղաղությունը», որի մասին բարբաջել է Արսենը, հետևանք է Իլհամի պահանջների ընդունման, Հայաստանի՝ որպես ինքնուրույն սուբյեկտի ոչնչացման, թուրքի էգը դառնալու Նիկոլի պատրաստակամության, ինչպես նաև ազգային ինքնության ուրացման, որի ամենախոսուն սիմվոլներից մեկը դարձել է թերևս Ծիծեռնակաբերդի՝ ավերակի վերածված հուշարձանը:

Այս խաղաղությամբ պարծենալ կարող է ոչ թե հայ մարդը, որի կենսական շահերի ու արժանապատվության հաշվին է ամրապնդվել Նիկոլի իշխանությունը, այլ ադրբեջանցիներն ու օսմանները, որոնց շահերի առաջխաղացման համար է, որ ամրապնդում է ՔՊ-ի բռնապետությունը:

Մյուս կողմից՝ շատ մեծ հարց է, թե նույնիսկ նմաատիպ խաղաղությունը որքանով է կենսունակ լինելու, որքանով՝ ոչ. Նիկոլին վերարտադրելու թուրքերի ու նրանց տերերի ջանքերը բնավ պայմանավորված չեն այստեղ խաղաղություն հաստատելու անկեղծ մղումներով, քանի որ պլանները բոլորովին այլ են՝ Արսենի բարբաջանքների հետ ոչ մի կապ չունեցող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել