Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․ «Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22–րդ տարին։ Քսաներկու  տարի՝  սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։ 

Շնորհակալ եմ քեզ Տեր Վրթանես Բաղալյան ջան, սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։

Շու՛տ ապաքինվիր և շարունակի՛ր քո հայրենանվեր գործը։  Հաստա՛տ մնա կարգիդ  և ծառայությանդ մեջ։ 

Անսահման սիրում եմ քեզ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռում Տեր Վրթանեսը սրտի կաթված էր ստացել, նրա սիրտը ստենտավորել էին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել