Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Ford Transit» և «Mercedes Shaland» բեռնատարներըб հայտնում Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Նշված հատվածում Վ․ Սաղոյանի հանձնարարականով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Mercedes Shaland»-ը ամբողջ ճանապարհը փակել էր։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել