Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել