ՔՊ-ական «Թլոշ Արփոն» Կաթողիկոսին պաշպանող եպիսկոպոսներից պահանջել է գնահատական տալ այն փաստին, որ արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Պուտինը: «Եզրասը և Կտրիճը ինչի՞ համար են մեդալներ ստանում օտարերկրյա նախագահից: Ոչ մեկին չի՞ անհանգստացնում դա»,-անհանգստություն է հայտնել Դավոյան Արփոն:

Արփոյի՝ հակառուսականությամբ ներծծված հարցադրումը բավական հետաքրքիր է հնչում հատկապես վերջերս տեղի ունեցած մի իրադարձության ֆոնին. այս տարվա նոյեմբերի 21-ին Ղազախստանի նախագահ Տոկաևն Արփոյի շեֆին պարգևատրել էր Ղազախստանի բարձրագույն պետական պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։ Համապատասխան արարողությունը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Տոկաևին հիացրել էր Նիկոլի համարձակոթյունը՝ հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման և, ուշադրություն, «խաղաղության գործընթացի» առաջմղման հարցերում. Ղազախստանի նախագահը հատուկ շեշտադրել էր Նիկոլի ներդրումը՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցում՝ բարձր գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված ջանքերը։ Ի դեպ՝ թյուրք ղեկավարին նաև հիացրել էին Նիկոլի առաջնորդական որակները, ինչի շնորհիվ վերջինս հռչակվել էր՝ հեռատես պետական գործիչ և ուժեղ առաջնորդ:

Իսկ հիմա հարց՝ ՔՊ-ում ոչ մեկին չի՞ անհանգստացնում այն փաստը, որ Նիկոլին պարգևատրել են փաստացի հայադավության, հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին թյուրքական ժողովուրդների ազգային շահերն առաջ տանելու համար: Իրականում Նիկոլին Ղազախստանում պարգևատրողը Տոկաևը չէր, այլ նրա բարեկամ Իլհամը, ուղղակի քանի որ ադրբեջանցիները չէին կարող Նիկոլին հրավիրել Բաքու ու «ճակատը պաչել», դա արել են միջնորդավորված կերպով:
ՔՊ-ում ոչ թե մտահոգվում են, այլ պարծենում, քանի որ «Ոսկե արծիվը» նրանք վաստակել են միասին, և այս առումով դրա իրական փայատերերն են. առանց մի խումբ պատեհապաշտների Նիկոլը չի կարող ավարտել իր կյանքի գլխավոր միսիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել