Աննայի կոչը շատ զավեշտալի է հնչում ու ոչ անկեղծ: Եթե անհրաժեշտ լինի, Աննան կգտնի սպառման հավելյալ շուկաներ ու ձևեր՝ իր բիզնեսն առաջ տանելուկամ բոլոր նրանց գործերը լավացնելու,ովքեր չեն խորշում մուծվել կամ Աննային փայատեր դարձնել:
Աննան չի՞ հասկանում, որ պետական ռեգիստրում սեփական անունով գրանցված բիզնես ունենալը հեչ էլ պարտադիր բան չէ. բոլորը գիտեն, թե ինչպես են կոռուպցիոներները վարվում, որ հարստանալուն զուգահեռ չբռնվեն: Ընդամենը պետք է հետևել այս կամ այն ՔՊ-ամերձ բիզնեսմենի գործերին՝ հասկանալու՝ արդյոք գործ ունենք բիզնես տաղանդի դրսևորմա՞ն, թե՞ պարզ հովանավորչության հետ: Օրինակ՝ նույն Նալբանդյան Նարեկի պարագայոմ գործ ունենք պարզ հովանավորչության հետ,և հերքել տեսանելին ու շոշափելին Աննան ոչ միայն չի կարողանալու, այլև է՛լ ավելի է ընդգծելու իր իսկ ստեղծած անհրապույր իրականության տգեղ կողմերը՝ մատնելով ունցած արատավոր կապերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4942
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



