ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ուենցած ակցիայի նպատակը ոչ միայն կոնկրետ Սամսոնյանի ու Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակի բարձրաձանումն էր, այլև նպատակ կար՝ առհասարակ Արևմուտքին հիշեցնելու, թե իրենց կողմից անթաքույց կերպով հովանավորվող իշխանություններն ինչպիսին են դարձրել Հայաստանը, և թե ինչպես է ստացվել անպես, որ իշխանություններին քննադատողներն այսօր բանտերում են հայտնվել աննախադեպ մեծ թվով. Հայասանում երբեք չեն եղել այսքան մեծ թվով քաղբանտարկյալներ:
Հիմա գնդակը, ինչպես ասում են, ամերիկյան դեսպանատան դաշտում է. եթե լինի գոնե պատշաճ արձագանք, ապա նույն ԱՄՆ-ն «ֆեյսսեյվինգի» հնարավորություն կստանա անգամ այն դեպքում, եթե այդ արձագանքը գործնականում ոչինչ չփոխի: Եթե չլինի արձագանք, ապա դա կնշանակի, որ Արևմուտքը բացահայտորեն սատարում է Նիկոլի քաղաքականությանը, ավելին՝ հենց նույն Արևմուտքն է, որ կանգնած է այս ամենի հետևում՝ հետապնդելով մի նպատակ՝ ամեն գնով չեզոքացնելու ոչ թրքասեր ուժերին Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



