Արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով Երևանն ու Բաքուն դեռ վերջնական համաձայնության չեն հասել՝ Նիկոլը, ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչի՞ մասին է խոսքը, ասել է.«Ինչ կա, դուք գիտեք,ինչ որ դուք չգիտեք, չկա»:

Նիկոլի այս պատասխանը հիշեցնում է պատերազմից առաջ արված հայտարարությունները, երբ փորձ էր արվում ստեղծել մաքսիմալ թափանցիկության տպավորություն, երբ երդվում էին, թե չեն գնա այնպիսի լուծումների, որոնց դեմ կլինի ժողովուրդը: Հետո հայտարարվեց՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, իսկ դրանից հետո տեղի ունեցան հայտնի իրադարձությունները:

Թե ինչ նպատակով է Ֆիդանը նման հայտարարություն արել, պարզ է. Թուրքիան հարցը փակված չի համարում այն դեպքում, երբ ՔՊ-ական պրոպագանդան օրնիբուն քարոզում է, թե հարցերը լուծված են, խաղաղություն է, ուստի արդեն պե՛տք է թուրքերին սիրել:

Հավատալ Նիկոլի լոլոներին ոչ ոք, իհարկե, չի պատրաստվում. Ֆիդանի հայտարարությունները շատ ավելի հավաստի են ու շատ բանի մասին են վկայում, իսկ թե կոնկրետ ինչի, Նիկոլը չէ, որ պետք է բացահայտի. նրան իրականությունը քողարկելու համար են իշխանության գլխին պահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել