Պ-ական Խանդանյան Սաքոն հայտարարել է, թե այն շրջանակները, որոնք իրենց քննադատում են՝ պնդելով, որ ներկայիս վիճակը չի կարող կոչվել խաղաղություն, իսկ այսպես կոչված քաղհասարակությունների միջև նկատվող շփումներն ու փոխայցերն ընդամենը պատրանքային առաջընթաց են, չունեն ալտերնատիվ պատասխան, թե ինչն է խաղաղությունը. ունեն միայն կենաց: Հարց է առաջանում՝իսկ ի՞նչ ունի Խանդանյան Սաքոն… Եթե խաղաղությունն իրական է, ինչպես պնդել է ՔՊ-ականը, ինչո՞ւ Բաքուն ոչ մի կերպ չի համաձայնվում ազատ արձակել գերիներին՝ նկատի ունենալով այն, որ հաշտության թիվ մեկ նշանը գերիների ազատարձակումն է, կամ եթե խաղաղություն է, ինչո՞ւ է Բաքուն զավթված պահում Հայաստանի տարածքի մի մասը՝վերահսկելով հսկայական տերիտորիաներ: Իսկ Իլհամի վերջին ելույթն ի՞նչ անենք, ո՞ւմ աչքը մտցնենք, որ փաստվի, որ Բաքուն իրականում հարատև կամ վերջնական խաղաղություն չի ցանկանում, այլ ցանկանում է ընդամենը Նիկոլի վերարտադրություն, որ էլի Հայաստանը «քերի», իսկ պատեհ առիթի դեպքում գրավի. «Գյոյչա»-ն՝ վկա, որ կենացասածն իրականում Խանդանյան Սաքոն է:Պ
ետք է հասկանլ, որ այն ամենը, ինչ որ տեղի է ունենում հիմա, մի նպատակ ունի. ուզում են Նիկոլական պրոպագանդիստներն իրենց լավ զգան, որ հանրությանը կարողանան ավելի լավ մոլորեցնել ու խաղաղության իմիտացիայի միջոցով ՔՊ-ի համար ձայներ կորզել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: