Tert.am-ը գրում է․
Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքից առաջ հանդիպել են ղրղզական ավանդական յուրդում։ Հանդիպման մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը կից «Пул Первого» թելեգրամյան ալիքը։
«Ի դեպ, նախագահները հանդիպել են այս յուրդում։ Նրանք զրուցել են»,- ասված է ալիքի հաղորդագրության մեջ։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շրջել են ցուցահանդեսում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիմնական նիստը, որը նախագահում է Ղրղզստանը, տեղի կունենա նոյեմբերի 27-ին Բիշքեկում։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/26/bishkek/4251289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



