Արոյի տեղակալը ոչ ուղիղ կերով հաստատել է, որ նման օրակարգ իրականում կարող է ծագել: Ոչ միայն կարող է, այլև իրականում արդեն իսկ կա, ուղղակի այդ մասին Նիկոլը դեռ չի անոնսել: Հնարավոր է հետևյալ սցենարը՝ տեղի է ունենում իբր հայ-թուրքական սահմանի բացում, հաստատվում են դիվանագիտական հարաբեությոններ, որից հետո արդեն TRIPP-ի աշխատանքներում ներգրավում են թուրքերին: Դա պետք է, որեպսզի հայ հանրության առաջ Նիկոլն արդարանալու տեղ ունենա, որպեսզի երբ ճանապարհը փաստացի հանձնեն թուրքերին, Նիկոլն ասի, որ Թուրքիան մեզ է՛լ թշնամի չէ, որ մեր ուզողներն են,ուստի պետք է ողջունել Թուրքիայի ներգրավվածությունը:
Ինչպես հայտնի է, այժմ կան խոսակցություններ, որ ՌԴ-ն նույնպես կարող է TRIPP-ում այսպես ասած մասնակցություն ունենալ: Իրականում Նիկոլը կանի ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ի փոխարեն Թուրքիան ներգրավվածություն ունենա TRIPP-ում, և Արևմուտքին Նիկոլի իշխանությունը հենց սրա համար է պետք՝ ռուսներին թուրքերով փոխարինելու. ավելի մեծ թրքասեր ոչ ոք ոչ մի տեղ չի կարող պեղել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4921
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



