Հարցին՝ մարդիկ երջանի՞կ են Հայաստանում այլևս՝ նկատի ունենալով, որ ՔՊ-ի 2021-ի նախընտրական ծրագրում խոստացվում էր երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն, ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը պատասխանել է՝ անձամբ ինքը երջանիկ է, քանի որ այսօր Հայաստանն էականորեն տարբերվում է 2021-ի Հայաստանից. որպես միջազգային սուբյեկտ ու պետություն անհամեմատ ավել հզոր է, իսկ եթե հզոր է, ուրեմն քաղաքացին էլ երջանիկ է:

Հայաստանը, իհարկե, բնավ հզոր չէ ու չի էլ լինելու, քանի դեռ թուրքերի կրնկի տակ գտնվող քաղաքական ուժն է իշխում մեր երկրում, բայց Ծովիկի այն խոստովանութունը, որ անձամբ ինքը երջանիկ է, բավական խոսուն է. այն բոլոր դրական խոստումները, որոնք Նիկոլը 2021-ին տվել է, նյութականացել են ծովիկների կյանքում. հարստացել են ու Նիոլին հարստացրել: Այսինքն՝ Ծովիկն իրականում երջանիկ է ոչ թե շնորհիվ Հայաստանի հորինածին հզորութան, ինչպես խաբել է, այլ քանի որ իր մանդատը պահպանել է ու կյանքի բարիքներից շարունակում է օգտվել:

Իսկ թե այս ընթացքում ազգաբնակչութունն ինչ փորձությունների միջով է անցել ու անցնում կամ ինչ է մեզ սպասվում, սրանց առհասարակ չի հետաքրքրում. թքած ունեն և վերջ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել