Իրականում Արուսը փորձել է քողարկել անքողարկելին. եթե չեն կարևորում կամ չեն ազդվում, մապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սիմոնյան Ալենը Սարգսյանի հարցարզույցից կարճ ժամանակ անց հալածանքներ ձեռնարկեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ: Եթե այդքան անկարևոր էր հաղորդումը, ո՞րն էր իմաստը՝ հայհոյվելու գնով մարդկանց բանտելու, եթե Սվիտալսկու հայաստանյան արկածների մասին նախագահի բացահայտումն անկարևոր էր, ինչո՞ւ է մինչև հիմա ՔՊ-ականների մի տեղը մրմռում:
ՔՊ-ում հասկացել են, որ երրորդ նախագահի հարցազրույցի հետևանքով իրենք կարող են կանգնել փաստի առաջ, և «ջրի երես դուրս գա» այն, որ ՔՊ-ն ամբողջությամբ գործակալական ցանց է՝ որպես «տրոյական ձի» Հայաստանում ներդրված:
Հետաքրքիր է՝ սրանք չե՞ն հասկանում, որ որքան շատ հալածեն, այնքան ավելի պոպուլյար են դարձնելու իրենց զոհերին՝ իրենց իսկ համար դրանից քաղաքական հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4914
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



