Նիկոլի այս ցուցադրական քայլն ունի բացառապես ներքաղաքական պատճառներ. «Մեր ձևով» շարժումը կամաց-կամաց թափ է հավաքում, ինչպես նաև կա գործողությունների լեգիտիմության խնդիր. ուզում է ցույց տալ, թե իբր ժողովրդի համար են ՀԷՑ-ը խլում:
Մյուս կողմից խնդիր է դրված նաև ոչ միայն ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների հարցը թեժ պահել, այլև այդ ֆոնին ՔՊ-ին փիառել. իբր ի տարբերություն ՀԷՑ նախորդ ղեկավարության «Պուպուլիկը» ահավոր մարդասեր է: Դե «Պուպուլիկն» էլ քանի՞ գլուխ ունի, որ առանց Նիկոլի մարդ պարգևատրի:
Չարաշահումներ, իհարկե, գուցե և լինեն՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի մասշտաբները, բայց որքան էլ այդ չարաշահումները շատ լինեն, դրանք չեն կարող համեմատվել այն չարաշահումների հետ, որոնց շնորհիվ ՔՊ-ական ուսապարկերն այս 7 տարվա ընթացքում դարձան միլիոնատերեր, իսկ պարագլուխները՝ միլիարդատեր: Այնպես որ՝ Նիկոլը լավ կաներ, եթե ժողովրդին հաշվետու լիներ՝ ինչպես են ինքն ու թիմը միլիարդներ կուտակել, միայն Արցախի վաճառքից՞ են այդ գումարները գոյացել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



