Արարատի մարզպետ Թևոնյան Սեթոն է հունից դուրս եկել՝ չկարողանալով յուր հուզմունքը կոծկել. լրագրողների կողմից Տիգանաշենի վերաբերյալ բարձրացված հարցերն են Սեթոյին բարկացրել՝ ստիպելով մարդկանց կոպտել՝ փողոցային բառապաշարով: «Ոնց որ կինո նկարեք... Ես կողմ եմ Հայաստանի ինքնիշխանությանը, արա՛, գործի՛դ նայի, ընգե՛ր ջան»,-կոպտել է լրագրողին Սեդրակը:

Գիտե՞ք՝ ինչու է կոպտել: Այդպես է վարվել, քանի որ վաղուց է հասկացել Նիկոլի՝ Արծվաշենի մասին վերջերս երկնած ստատուսի խորքը ու քանի որ հանձնարարություն է ստացել՝ այդ մասին դեռ ոչ մեկին ոչինչ չասել, զայրացել է, երբ լրագորղները փորձել են խնդիրը փորփրել:

Դժվար է ասել՝ ընտրություններից առաջ, թե հետո է Նիկոլը հանձնելու բոլոր անկլավները՝ անկլավ դարձնելով ինքնին Հայաստանը, բայց որ այդ օրը գալու է շատ շուտով, կասկածից վեր է: Իսկ Նիկոլի մարզպետներն այս գործընթացում ունեն միայն մի կարևոր առաքելություն՝ սուս-փուս հանձնել այն ամենը, ինչ որ կհրամայի Իլհամը: Այսինքն՝ Նիկոլը մարզպետներ է նշանակում՝ ելնելով ոչ թե նրանց պրոֆեսիոնալիզմից, այլ հող հանձնելու ընդունակությունից, և Սեթոն, ըստ երևույթին, համապատասխանում է այդ չափանիշներին:

Սեթոյին Տիգրանաշե՞ն է պետք. մարզն ուտում ու թրփոշանում է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել