Բնակաբանար, Ալխասը պետք է հերքեր մի քանի տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը, քանի որ եթե նա ասեր ճշմարտությունը, ապա կարժանանար շատ վատ ճակատագրի. Նիկոլի SMS-ը չէր ուշանա: Բայց այստեղ ոչ այնքան Ալխասի՝ իրականությունը կեղծելուն միտված ջանքերն են էական, այլ՝ այն, թե ինչ հիմքեր է նա վկայակոչել՝ ապացուցելու, թե իբր երկրում քաղբանտարկյալներ չկան կամ չկան ընդդիմության նկատմամբ ճնշումներ:
Նախ արձանագրենք, որ «քաղբանտարկյալ» հասկացությունն ունի իրավաքաղաքական սահմանում․
ցանկացած անձ, ում նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է քաղաքական բնույթ, կամ կիրառվել է անհամաչափ խափանման միջոց, կամ ում գործը միտված է եղել անձի քաղաքական ակտիվությունը զսպելուն, համարվում է քաղբանտարկյալ՝ անկախ միջազգային արձագանքից: Ինչ վեաբերում է միջազգային կառույցների արձագանքին, ապա մի շարք կառույցներ տարբեր ժամանակահատվածներում իրենց մտահոգութուններն են հայտնել Հայաստանում տիրող իրավիճակի վեաբերյալ. Amnesty International-ից՝ Human Rights Watch և այլն կառույցներ չեն դադարել արձանագրել Հայաստանում տիրող վիճակի լրջությունը՝ ֆիքսելով ընդդիմության հետ ունեցած իր հարցերն ուժի դիրքրեից լուծելու Նիկոլի մոլուցքը: Այլ հարց, որ այդ արձանագրումները գրեթե ոչ մի գործնական արդյունք չեն ունեցել, ինչը, իհարկե, պայմանավորված է աշխարհաքաղաքականութամբ. Նիկոլը քաղբանտարկյալներին մատուցում է որպես ժողովրդավարության կամ Թուրքիայի թշնամիներ, իսկ իրեն՝ Էրդողանի ադեպտ, դեմոկրատաիյաի պաշտպան: Արդյուքնում ճշմարտության ու քաղաքակն շահ միջև կատարվող ընտրութան պարագայում Արևմուտքն ընտրում է սեփական շահը՝ թքած ունենալով նույնիսկ սեփական հեղինակության վրա:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ Եվրոպան, եթե Նիկոլի արածի կեսի կեսն անեին նախկին իշխանությունները…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



