Պնդելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ օճառասեր Բագրատյան Սերոժը հայտարարել է, թե մարդուն չի կարելի ազատորեն վիրավորել խոսքով՝ անկախ նրանից՝ պաշտոնյա ես, թե՝ պարզ քաղաքացի, իսկ խոսքի ազատությունը պետք չէ շփոթել ամենաթողության հետ:

Հետաքրքիր փիլիսոփայության կրող է Սերոժը, այնպես չէ՞: Հարց՝ երբ Սիմոնյան Ալենը թքում էր հայ մարդու վրա, երբ նրա մայրիկը միջնամատով հայհոյում էր իր պատշգամբի տակ հայտնված ընդդիմությանը, երբ Հովհաննիսյան Արթուրը սպառնում էր լեզու ու ականջ կտրել, երբ Նիկոլն ու Աննան հայհոյում էին եկեղեցականներին և այլն, ինչո՞ւ ոչ մեկ պատասխանատվություն չկրեց, ինչո՞ւ Սերոժն այդ պահին չբուսնեց ու իր թիմակիցերին կարգի չհրավիրեց, թե՞ Սերոժի չափանիշները միայն ուսապարկերին են վերաբերելի. ով իշխանություններին բան ասեց, անպայմանորեն պետք է պատժվի:

Գիտեք՝ Սերոժը Հայաստանում ստեղծված խայտառակ իրականության մասին չգիտի՞: Գիտի, ուղղակի փող է աշխատում, բիզնեսներն է ծաղկեցնում ու ոչ այնքան օրինակելի վարք ունեցող որդուն է պարտակում: Նրան պե՞տք է՝ ով ում է հայհոյում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել