Նախ՝ նկատենք, որ բովանդակությունից խոսող Արուսի թիմն ամենաանբովանդակ խոսակցություններն է քաղաքականութան մեջ ծավալում, քանի որ չի կարող իրական բովանդակություն լինել «Արևմտյան Ադրբեջանի» մեջ, որը Նիկոլն է կառուցում, ապա՝ արձանագրենք, որ այս երկրում պաշտոնապես ատելության խոսք տարածողը Նիկոլն է ու իր սիրասուն «տիկինը». միայն եկեղեցու դեմ այս շրջանում իրականացվող դեմարշը բավական է, որպեսզի փաստերով արձանագրենք, թե ինչ կեղտոտ ու ատելություն սերմանող մեթոդներով են իսլամադավան դարձած Աշոտիկի «հայրը» ու մայրը կյանքի կոչել իրենց վզին դրված պատվերը: Այսպիսով՝ Արուսն իրականում դատապարտել է Նիկոլին՝ առանց նրա անունը տալու:
Այնպես որ՝ եթե իսկապես խնդիր կա՝ ատելության խոսքն արմատախիլ անելու, ապա նախևառաջ պետք է արմատախիլ արվի ՔՊ-ն, ինչը թերևս ժամանակի հարց է ընդամենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



