Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություններ Աֆոն, Մասիվցի Ժիրոն և ևս երկու անձ 2 ամսով կալանավորվել են:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Կոմիտեն, հիշեցնենք, ավելի վաղ մանրամասներ էր հայտնել նրանց առնչվող գործից, մանրամասնել՝ ինչի համար են վերջիններս մեղադրվում, ու ինչ է տեղի ունեցել: 

Նշենք՝ նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:

Վարույթն առնչվում է անօրինական եղանակով գումար «ստանալուն», ծեծի ենթարկելուն ու նմանատիպ դրվագների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել