Հարց՝ եթե բանակի վիճակը վատ էր, ինչպե՞ս են սահմանի ողջ երկայնքով եղել դիրքային բարելավումներ, որոնց մասին, ի դեպ, խոսել էր Սարգսյանն այն նույն հարցազրույցում, որը հայտնվել է Նիկոլի նվիրյալ Անդոնի թիրախում: Անդոնի սիրուն աչքերից վախենալո՞վ էին ադրբեջանցիները հետ քաշվել, թե՞ Նիկոլի գնած ՍՈՒ-երի թռիչքի բարձրությունն էր նրանց սարսափ ներշնչել:
Կյանքը ցույց տվեց, որ «բանկա-բութուլկեքը» շատ ավել արդյունավետ էին, քան Նիկոլի գնած ՍՈՒ-երը. «բանկա-բութուլկեքի» ժամանակ Հայաստանը ռեալ գործոն էր, նորմալ ղեկավարոթյուն ուներ, հաղթած սուբյեկտ էր, Արցախը՝ դե ֆակտո կայացած պետություն, իսկ Իլհամն էլ ստիպված կզում էր, այլ ոչ թե կզցնում:
Ինչ վերաբերում է 2016-ին, որին հղում է արել Անդոնը, ապա փաստ է, որ հայկական կողմը ոչ միայն հաջողությամբ դիմակայեց Ադրբեջանին, այլև դրանից հետո ունեցավ էական դիվանագիտական ձեռքբերումներ, որոնք, սակայն, ի չիք դարձրեց Նիկոլը՝ բանակցությունները սկսելով սեփական կետից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4893
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



