Իր հերթական տեսաուղերձում անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին՝ Նիկոլն ասել է. «Հիմա շատ քննարկվում է, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատի ընտրություններում: Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ: Որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին, և մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում են կյանքը, և իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է նաև 2026թ.- խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք, դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր ու առջևում միայն կյանքն է»:

Նիկոլը, հասկանալով, որ «խաղաղության օրակարգ» կոչվածը դարձել է խեղկատակություն, Վաղարշապատի ՔՊ-ական ֆոկուսը հրամցրել է որպես իր օրակարգին ժողովրդի տված հավանության արդյունք: Նիկոլն ակնհայտորեն չի հասկանում, որ Վաղարշապատի ըտրությունները չեն կարող  դառնալ ՔՊ-ի համար ուղեգիր՝ դեպի պայծառ ապագա, քանի որ ՏԻՄ ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից. Վաղարշապատում ՔՊ-ն հաղթեց, քանի որ քարոզչական դաշտում Նիկոլը շատ ակտիվորեն իրեն չդրսևորեց, ինչպես նաև կիրառվեցին շատ լուրջ վարչական ռեսուրսներ հատկապես գյուղերում: Բայց արդյոք 2026-ին ՔՊ-ն կկարողանա՞ նույն ֆոկուսը կրկնել:

Մյուս կողմից՝ ապոկալիպսիսն անցյալում թողնելու մասին Նիկոլի հայտարարոթյունն է բավական ցինիկ հնչում այն պատճառով, որ Հայաստանի հաշվին թուրքերի ինքնահստատման պրոցեսը այդպես էլ չի ավարտվում. Հայաստանի սուվերեն տարածքները շարունակում են մնալ Բաքվի տիրապետության տակ,Նիկոլն արդեն անոնսել է անկլավների հանձնումը, Հայաստանին այդպես էլ անվտանգային երաշխիքներ ոչ ոք չի տալիս, երկրում աճում է սոցիալական անհավասարությունն, ինֆլյացիան դարձել է պրակտիկորեն անկառավարելի և այլն: Նիկոլն ակնհայտորեն կտրվել է իրականությունից՝ ուղղակի դառնալով ինքնախաբեության զոհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել