Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել