Էջմիածնում արձանագրված տխուր պատկերն իսկական էյֆորիոյի մեջ է գցել Նիկոլին ու նրա ՔՊ-ական մանկլավիկներին. մասնավորապես՝ Նիկոլն է էջմիածնեցիներին շնորհավորել իր դրածոյի հաղթանակով՝ գրելով.«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»:

Սա նշանակում է մեկ բան՝ շատ շուտով Նիկոլն արշավելու է Էջմիածնի վրա. կարծում է՝ ՔՊ-ի հաղթանակը նախևառաջ հաղթանակն է այն հայադավ գաղափարների ու ծրագրերի, որոնք քարոզում ու հետապնդում է ինքը: Բայց մեծ հարց է՝ արդյոք Նիկոլը չի՞ սխալվում իր հաշվարկներում՝ կարծելով, թե եթե Մեխակյան Արգիշտիկը հավաքել է դիցուք 50%-ին մոտ ձայն, ապա Ալլահշուքյուրի պատվերը կարող է ազատորեն իրագործվել:

Խնդիրն այն է, որ որևիցե պարագայում չի կարելի համարել, որ էջմիածնեցիների մեծ մասը համակրում է ՔՊ-ին, քանի որ համաձայն վիճակագրութան՝ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների կեսից էլ պակասը՝ 45%-ից մի փոքր ավել՝ 32000-ից էլ քիչ մարդ: Սա նշանակում է, որ Արգիշտիկի փաստացի համակիրների թիվը չի գերազանցում 16000-17000-ը: Արդյոք այս թիվը բավարա՞ր է՝ Ալլահշուքհյուրի պլանն իրագործելու համար, եթե եկեղեցու աջակից առողջ ուժերը մտադիր չեն ձեռքերը ծալած նստել ու կողքից թամաշա անել. մի բան է քաղաքակն ընտրությունը, այլ բան՝ եկեղեցու դեմ Նիկոլի արշավանքը,ուստի նրանք, ովքեր չեն մասնակցել ընտրություններին, կարող են ի պաշտպանություն եկեղեցու նաև փողոց դուրս գալ՝ գեներացնելով քաղաքական առումով բոլորովին այլ իրավիճակ:

Այս հարցը ներկա պահին թերևս քիչ է հուզում Նիկոլին. ծրագիրը դրել են դեմն ու հրամայել ցանկացած գնով Ալլահշուքյուրին բավարարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել