Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարությանը, որ մարդիկ այժմ շատ ավելի վատ են ապրում, քան իր կառավարման տարիներին՝ ՔՊ-ական Բագրատյան Սերոժն արձագանքել է՝ պնդելով, թե Հայաստանը մինչև 2018թ.-ը չի ունեցել ասֆալտապատ ճանապարհներ, դպրոցներն ու մանկապարտեզներն ավերակ էին, իսկ եթե մանկապարտեզները սեփականաշնորվում էին, և երեխաներից խլվում էր մանկությունը, ուրեմն, ըստ Սերոժի, լավ կյանքի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Սերոժն իր հայտարություններով ևս մեկ անգամ փաստել է, որ այս մարդիկ այնքան բոկոտն են, որ ստիպված ընկել են մանկապատեզներից ու ասֆալտից քաղաքական կապիտալ քամելու հետևից: Սերոժի խոսքերը որևիցե կերպ չեն դիմանում առողջ քննադատությանը. նորմալ մարդիկ իշխանությունների արդյունավետությունը գնահատում են ոչ թե ասֆալտով կամ նույնիսկ դպրոցների ու մանկապարտեզների քանակով ու վիճակով, այլ առաջին հերթին սեփական սառնարանի պարունակությամբ, ինֆլյացիայի մակարդակով ու ստացվող եկամուտների բավարար-լինել-չլինելով՝ չհաշված նավտանգությունը: Եթե նույնիսկ ամեն 10մ-ը մեկ մի շքեղ դպրոց կամ մանկապարտեզ էլ Նիկոլը սարքի ու ճանապահներն էլ լամինատապատի, այդ ամենը ոչինչ է, եթե գները օրեցօր աճում են, եկամուտները՝ նվազում, իսկ երկրում առկա անկայությունը միայն խորանում է, անվտանգային խնդիրներն էլ չեն լուծվում:

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների օրոք կառուցված ու վերանորոգված դպրոցներին, մանկապարտեզներին կամ ասֆալտապատված ճանապարհներին, ապա կա հստակ վիճակագրություն այդ մասին, որը փաստում է՝ 2008-2018թթ. ընթացքում Հայաստանում հիմնանորոգվել կամ կառուցվել են հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, նույն ժամանակհատվածում 1,560 կմ միայն միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհ է ասֆալտապատվել՝ է՛լ չհաշված համայնքային և այլ նշանակության ճանապարհները:

Երնեկ Հայաստանում 2018-ից ի վեր ոչ մի դպրոց ու մանկապարտեզ չկառուցվեր ու չվերանորոգվեր, ոչ մի ճանապարհ չասֆալտապատվեր, բայց Արցախը մերը լիներ, Հայաստանը Իլհամի տուզիկի չվերածվեր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել