Tert.am-ը գրում է․

Խաղաղությունն այն է, որ Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ, հայտարարել է Փաշինյանը

«Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, թեփը կարան տան խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում»,- ընդդիմությանը դիմելով՝ նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս ՀՀ սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում և սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն չի լսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել