Սերժ Սարգսյանի հայտնած ճշմարտությունները դուր չեն եկել ոչ միայն Նիկոլին ու Սիմոնյան Ալենին, այլև, բնականաբար, «վոինին», որի փողերով ապրող Մուրազի Բորիկը մի հեռավար հարազրույց էր վարել իր «ստնտուի» հայտնի քարոչիզներից մեկի հետ՝ գեներացնբելով այն խայտառակ միտքը, թե Կարեն Կարապեյանի մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների բուն նպատակն իբր նրան թիրախավորելն էր. իբր չեն ցանկանում, որ կարապետյանը հետագայում առաջին պլան մղվի:

Այն, որ «վոինի» քարոզիչների 5-րդ կետը վառվում է, արդեն իսկ բավական կարևոր բանի մասին է վկայում: Կարապետյանի հետ թերևս «վոինը» ինչ-որ պլաններ է կապում, իսկ 2018-ի մասին Սերժ Սրագսյանի պատմած ճշմարտությունները ստվեր են նետում իշխանությունը փաստացի Նիկոլին փոխանցածի վրա:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ինչու Սարգսյանի հայտարարություններին չի արձագանքում հենց Կարեն Կարապետյանը՝ նախընտրելով խոսել բորիկների բերանով կամ արդարանալ նրանց միջոցով: Թող կանգնի, նայի Սերժ Սարգսյանի աչքերին ու պարզաբանի՝ կոնկրետ ինչ դեր է խաղացել Նիկոլին իշխանության բերելու հարցում, կամ ինչպես էր իր հեռախոսահամարը հայտնվել թուրք «ագենտի» հեռախոսի մեջ, որի մասին տեղեկությունը վերջերս էր տարածել թուրքական պետական լրատվական գործակալությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել