Բոլորդ գիտեք չէ՞, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով շաՌասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։ Ու նաև վստահ եմ ենթադրում եք, որ այդ մարդը հիմա նստած է Վարդաշեն ՔԿՀ-ում։ Բայց իհարկե` նիկոլական Հայաստանի օրինաչափության համաձայն դա սուտ է։
Որովհետև դատավոր Կարեն Ֆարխոյանը չնայած օրենքով պարտավոր էր 5 օրում դատավճիռը ուղարկել կողմերին` արդեն 3 ամիս է չի անում դա, որ չկարողանան բողոքարկել։ Հետևաբար դատավճիռը նաև ուժի մեջ չի մտնում և Արամ Նավասարդյանը չի գնում Վարդաշեն այլ քշում է մի հրաշք Տոյոտա` պսպղուն փարոսիկներով։
Իսկ գիտե՞ք թե ինչու։ Որովհետև 2027թ. ապրիլին լրանում է գործով վաղեմության ժամկետը։ Ու եթե միքիչ Ֆարխոյանը ձգձգի, միքիչ էլ վերաքննիչը` ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր չի նստի բանտում մոր ու մանկան մահվան համար։ Այ էս տեսակ հաճելի մի կուկու։
Ի դեպ վճիռը չտրամադրելու համար ԲԴԽ-ն շատ հաճախ ոչ լոյալ դատավորների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, բայց իհարկե ոչ այս դեպքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1258050593010823&id=100064176813240&mibextid=wwXIfr&rdid=0OZpsqTi7GkAuaJz#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



