Ի՞նչ տրամաբանութամբ է առաջնորդվել Նիկոլը, որ նման վերդիկտ է կայացրել: Նա երևի մտածում է, թե ազգաբնկաչության շատ քիչ տոկոսն է այդ մարդկանց հարցազրուցները դիտել, ուստի նրանք, ովքեր չեն դիտել, կվստահեն իրեն ու կհավատան այն ապուշություններին, որ ինքն է դուրս տալիս՝ իրականությունը շուռ տված մատուցելով:
Մինչդեռ Նիկոլը կրկին խուսափել է քաղաքկան պատախսանատվությունից ու այլասերել հասկացությունները: Իրականում նա էլ շատ լավ գիտի, որ Արցախն է եղել ՀՀ անվտանության երաշխավորը և որ դրա կորստից հետո իրեն են կապել մոտակա ծառից, իսկ կապողն էլ իր հարազատներն են՝ Իլհամն ու Էրդողանը: Այսպիսով՝ Նիկոլի հայտարարությւոնը պետք է որակել որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ, իրականության խեղաթյուրում և պետական շահերի դեմ գործողություն, որին ականատես են դառնում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում ու կոնկրետ եզրահանգումներ անում, իսկ թե ինչ եզրահանգումներ կարելի է անել այս հայատյաց հայտարարություններից, կարծում ենք, դժվար չէ երևակայել:
Նիկոլը թքած ունի. նրա համար կարևոր է, որ թուրքերը գոհ լինեն իր հայտարարություններից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4851
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



