ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցելու է Թալինում Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց` իրենք եկեղեցու դեմ արշավ չեն հայտարարել։

«Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի»,- ասաց Պետրոսյանy։

Նրա խոսքով՝ երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ է, կհեռանա։

«Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական,  համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել