24news.am-ը գրում է․
ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը (շաթդաուն) կարող է երկարաժամկետ վնաս հասցնել երկրին և արդեն իսկ շատ ավելի մեծ տնտեսական վնաս է պատճառում, քան սպասվում էր։ Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
Նրա խոսքով՝ կառավարական ճգնաժամը առավել մեծ վնաս է հասցրել զբոսաշրջության և ժամանցի հետ կապված ոլորտներին։
«Շաթդաունի ազդեցությունն տնտեսության վրա ավելի մեծ է, քան սպասվում էր», – ասել է Հասեթը Fox News-ին տված հարցազրույցում։
Նյութի աղբյուր՝ https://24news.am/world/467405/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



