Ներկայացնելով իր բանաձևը, թե ինչպես է պատրաստվում երաշխավորել ՀՀ տարածքյաին ամբոջղականությունը՝ Նիկոլը կրկին խոսել է «լեգիտիմության» գործոնի մասին: «Լեգիտիմությունն է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։Լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,-մասնավորապես՝ վստահություն է հայտնել կապիտուլյանտը:

Նախ՝ նկատենք, որ լեգիտիմություն ասվածը բխում է միջազգային իրավունքից, որը ժամանակակից աշխարհում գործնականում չի աշխատում, և դա փաստ է, ապա՝ միջազգային հարաբերություններում լեգիտիմությունը ինքնին երբեք չի ապահովել ու չի ապահովելու պաշտպանունակություն, քանի որ եթե այդպես լիներ, աշխարհի երկրներն ուղղակի կվերացնեին իրենց բանակներն ու հիմնվելով լեգիտիմության կամ միջազգային իրավունքի վրա՝ կապրեին հաշտ ու խաղաղ,ազատ մնացած միջոցներն էլ կծառայեցնեին իրենց բնակչութան բարեկեցության բարձրացմանը: Մյուս կողմից՝ կա Ադրբեջանի գործոնը. լեգիտիմությունը գուցե բավարար գործոն կարող է լինել ասենք Եվոպայի կենտրոնական հատվածում, բայց ոչ երբեք Կովկասում: Արձանագրենք, որ Ադրբեջանը, ունենալով էներգետիկ ռեսուրսներ, տնտեսական աճ և ռազմավարական գործընկերություն Թուրքիայի ու այլ ազդեցիկ երկրների հետ, իրականացնում է ուժային քաղաքականություն, որը լեգիտիմության գաղափարով չի զսպվում. Իլհամը թքած ունի Նիկոլի լեգիտիմության վրա, քանի որ դա մի երկիր է, որը միայն հասկանում է ուժի լեզուն: Առհասարակ աշխարհում միայն ուժի լեզուն են հասկանում. այդպիսին է մեծ քաղաքականության ողջ տրամաբանությունը:

Հայաստանին այս կամ այն երկրից զենք ձեռք բերելը չէ, որ պետք է ապահովագրւ, այլ հզոր դաշնակիցները. Հայաստանը դեռ կա, քանի որ որոշ հզոր երկրներ շահագրգռված են, որ այն լինի: Հայաստանի խնդիրը պետք է լինի շահագրգիռ երկրների հետ հարաբերությունների զրագացումը, մինչդեռ Նիկոլը թուրքերի հետ է «հարաբեություններ զարգացնում»՝ թյուրիմացաբար կարծելով, թե որքան շատ կզի, այնքան թուրքերն ավելի արագ կդառնան խաղաղասեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել