Tert.am-ը գրում է.

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ, Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․

«Շատ քաղաքացիներ հարց են տալիս՝ ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։

Իմ պատասխանն այս հարցին էլի նույնն է՝ լեգիտիմություն։

Լեգիտիմիությունը մեր միջազգայնորեն ճանաչված՝ 29 743 քառակուսի/կմ ՀՀ ինքնաիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։ Առաջինը, որ մենք ի տարբերություն նախկինի՝ որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործըներոջ հետ՝ ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու, ձենզք զինամթերք ձեռք բերելու՝ ըստ անհրաժեշտության։ Դա գործնականում տեղի է ունեցել, մեր Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել