Աննան կանանց նվիրված մի ստատուս է մոգոնել՝ իր աջակցությունը հայտնելով նրանց, ովքեր դարձել են բռնության զոհ: Այս կոնտեքստում նա, մասնավորապես, իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև, ըստ Աննայի, երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի կանանց նաև, ովքեր, կրկին ըստ Աննայի, իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին և այլն: Միաժամանակ Աննան կոչ է արել կրթվել, որպեսզի հասկանանք՝ որն է լուռ բռնությունը:

Աննայի դեպքում կրթվելը լրիվ ավելորդ է. ցավակցություն հայտելու կամ զանազան փիլիսոփաների գրվածքներից մեջբերրումներ անելու փոխարեն նա ընդամենը պետք է խոստովաներ, որ բոլոր վերոհիշյալ տղամրդկանց կանանց տառապանքի աղբյուրն իր ու Նիկոլի իշխանությունն է. Սամվել Կարապետանն էլ, Վարդանյանն էլ, Բակո Սահակյանն էլ, մյուսներն էլ այսօր այս իրավիճակում են բացառապես Նիկոլի մեղքով. Կարապետյանին մի բառի համար անհիմն կերպով նետել են բանտ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ Իլհամի ձեռքում է հայտնվել է, քանի որ Նազարյան Լենան չէր ցանկացել, որ իրենց ասեին դավաճան:

Այնպես որ՝ «կոկորդիլոսի արցունքներ» Աննան թող չթափի ու այլոց դժբախտության վրա չփիառվի. նողկալի է տեսնել, թե ինչպես է հազարավոր ընտանիքների դժբախտւթյանպատճառ դարձած «կինը» արդուկում այլոց գլուխները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել